Քենդալ Ջեններն իր հմայող գեղեցկությամբ ներկայացել է նոր ֆոտոշարքում՝ հայտնվելով Vogue France-ի նոր շապիկին: 28-ամյա մոդելը փորձել է մի քանի տպավորիչ կերպար։
Օրինակ, լուսանկարներից մեկում գեղեցկուհին շագանակագույն թափանցիկ լատեքսային հանդերձանքով է եւ ALAÏA-ից կրեմագույն կաշվե կոշիկներով: 818 Tequila-ի հիմնադիրը պառկած է շքեղ լողավազանի եզրին՝ ցուցադրելով իր բարձրահասակ, տոնավորված կազմվածքը:
Մեկ այլ ուշագրավ լուսանկարում Ջենները՝ Michael Kors-ի սպիտակ մի կտոր լողազգեստով է ներկայացել։
Մոդելը Valentino-ից բաց դեկոլտեով կարմիր ցանցավոր զգեստ է կրել:
Շապիկին Ջենները դասական սեւ բիկինիով է սպիտակ կետերով: