Ամերիկայի նախկին առաջնորդ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հազիվ հասկանալի է անվանել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի ուղերձը համաքաղաքացիներին՝ ընտրապայքարից դուրս գալու որոշման վերաբերյալ։
«Սրիկա Ջո Բայդենի ելույթը Օվալաձև գրասենյակում [Սպիտակ տանը] հազիվ հասկանալի էր և շատ վատը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան մամուլի ծառայությունից նշել են, որ ԱՄՆ նախագահի ձայնը ցածր էր, երբեմն՝ հազիվ լսելի։
Նախկինում Բայդենը ինքնամեկուսացման մեջ էր գտնվում Ռեհոբոթ Բիչի (Դելավեր) իր նստավայրում՝ կորոնավիրուսային վարակի պատճառով։ Այս ֆոնին սկսեցին լուրեր պտտվել նրա հնարավոր մահվան մասին։