Իսպանիայի պաշտպանության նախարարությունը մինչև սեպտեմբեր Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության համակարգի մարտկոցը։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ զրույցում ասել է Իսպանիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Ռոբլեսը։
Ըստ Իսպանիայի պաշտպանության նախարարության՝ Ումերովը հայտնել է նաև, որ Մադրիդը շարունակում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների պատրաստումը և արդեն պատրաստել է 5 հազար զինվորական։
HAWK հակաօդային պաշտպանության հրթիռները ներառվել են նաև Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության վերջին փաթեթում, որը թողարկվել է հուլիսի սկզբին։
Վերջին ամիսներին Ուկրաինան արևմտյան դաշնակիցներին խնդրում էր ուժեղացնել իր հակաօդային պաշտպանությունը՝ պաշտպանվելու ռուսական մշտական հրթիռային հարձակումներից:
HAWK հակաօդային պաշտպանության համակարգը միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է օդային թիրախները, ներառյալ ինքնաթիռները և մարտավարական հրթիռները ոչնչացնելու համար:
HAWK հակաօդային պաշտպանության համակարգը Միացյալ Նահանգներում դուրս է բերվել ծառայությունից դեռևս 1990-ականներին, բայց դեռևս գործում է շատ այլ երկրներում: Hawk հակաօդային պաշտպանության համակարգը կարող է ոչնչացնել թիրախները մինչև 50 կմ հեռավորության վրա և մինչև 20 կմ բարձրության վրա: