Պետական ձեռնարակության տնօրենը պետք է իմանա, եթե ինքը վնաս է ցույց տալիս, ապա պետք է անհապաղ դիմում գրի և ազատվի աշխատանքից»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ երբ պետական ձեռնարկությունը հարյուր տոկոսով ֆինանսավորում է ստանում պետական բյուջեից, ապա անթույլատրելի է վնաս ցույց տալը:

Վարչապետի խոսքով կան դեպքեր, երբ հարյուր տոկոսով պետական ֆինանսավորում ստացողներն են վնասով աշխատում:

«Սա նույնպես պրոբլեմ է, որը պետք է քննարկվի, որովհետև մենք հարյուր տոկոսով ֆինանսավորում ենք և հասկանալի չէ ինչու պետք է վնասով աշխատի: Մենք ունենք պոլիկլինականեր, որոնք համայնքների ենթակայությունների տակ են գտնվում, որոենք սկսում են վնասով  աշխատել: Հիմա խնդրում ենք համայնքների ղեկավարներին, որ քննարկման առարկա դարձնեն և եթե նրանք ի վիճակի չեն ղեկավարել, ապա դա պետք է հանձնեն պետությանը, հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքերի կուտակումը, այն դեպքում, երբ ստանում են հարյուր տոկոսանոց պետական ֆինանսավորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: