Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին:

Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը՝ պատասխանելով հարցին, թե ով կարող է ղեկավարել ԱՄՆ-ը նոյեմբերի ընտրություններից հետո, և արդյոք դրանից հետո Արևմուտքի արտաքին քաղաքականությունը կփոխվի։

«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են, ամերիկացի ընտրողներն իրենք են որոշելու, թե ով է, իրենց կարծիքով, արժանի գործիչ։ Ռուսաստանը չի խառնվում այլ պետությունների ներքաղաքական կյանքին ի տարբերություն Վաշինգտոնի, որն այլ երկրների ներքին գործերին միջամտությունը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության տարր»,- ասել է Պատրուշևը։

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացում փոփոխություններ է տեսնում, և Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնն է վճռորոշ ազդեցություն ունենում Ուկրաինայի վարքագծի վրա։


«Լրջագույն նշանակություն ունի նաև այն, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու ազդել ուկրաինական ռեժիմի վրա»,- Նիկոլայ Պատրուշևը: