Լեհուհին, ում նպատակն է քնել 100,000 մարդու հետ ամբողջ աշխարհից, հիգշաբթի օրը հայտարարել է, որ իր «սեքս մարաթոնը» շարունակվում է և հաստատել է, որ ցանկանում է այցելել Եգիպտոս, Լիբանան, Սիրիա և Հորդանան: Այս մասին հաղորդում է Alarabiya-ն:
«Իմ մարաթոնը թափ է հավաքում: Ես մտածում եմ, որ ես անում եմ ինչ-որ հետաքրքիր բան, միևնույն ժամանակ ես հաճելի ժամանակ եմ անցակցնում» նշել է Անիա Լիսևսկան:
Նրա մեկնաբանությունները հետևել են չորեքշաբթի օրը Լիբանանյան իշխանությունների կողմից տարածած հայտարարությանը, որի համաձայն լեհուհուն չեն տրամադրի մուտքի վիզա իր սեքս մարաթոնը ծավալելու համար:
Չնայած արգելքի Լիսևսկան հայտարարել էր, որ նրան հրավիրել են Լիբանանից:
«Ինձ կանչել են Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից և Իրաքից: Ես ցանկանում եմ ինչքան հնարավոր է շուտ այցելել այդ պետությունները»,- նշել էր Լիսևսկան և ավելացրել, որ Իրաքում ունի շատ ընկերներ, որոնք սպասում են իրեն, սակայն հնարավոր է բարդություններ լինեն իշխանությունների հետ կապված:
Այս ամսվա սկզբին Լիսևսակայի պլանները մտնել Եգիպտոս տապալվել էին իսլամիստների կողմից:
«Այսպիսով ես հնարավորություն չունեմ այցելել Եգիպտոս, սակայն այն շատ գեղեցիկ պետություն է և ես անմիջապես կայցելեմ այդ պետություն մուտքի վիզա ստանալուց հետո»,- ասել էր նա: