Հայաստանի օլիմպիականներ, ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն արդեն Փարիզի օլիմպիական ավանում են։


Ծանրորդները Փարիզում պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 9-ից։

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) Երեւանի ժամանակով 17:00-ին։

Գարիկ Կարապետյանը (102 կգ) Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 13:30-ին:

Վարազդատ Լալայանը կմեկնարկի նույն օրը Երեւանի ժամանակով 22:30-ին։

Ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել են վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը պայքարը կսկսի հուլիսի 29-ին Երեւանի ժամանակով 18:50-ին 1/8 եզրափակիչից։

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:

Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը։