Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։
SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
Սեքս-ռումբը մրցույթի մասնակից է, ով խաղի ընթացքում ավելի ուշ մտնում է Love Island-ի վիլլա, այլ ոչ թե բուն դերասանական կազմի մաս է կազմում: Մնալու համար նա, սովորաբար, ստիպված է լինում գայթակղել մասնակիցներից մեկին։
Քիմն ամբողջացրել է տեսքը բարձրակրունկ կոշիկներով, իսկ իր սեւ մազերը հարդարել է ճկուն գանգուրներով: