Սելենա Գոմեսը խենթորեն սիրահարված է իր ընկերոջը՝ Բենի Բլանկոյին։ Դերասանուհի-երգչուհին Instagram-ում հրապարակել է երաժշտական պրոդյուսերի հետ լուսանկարների շարք։
«Շնորհակալ եմ այսօր եւ ամեն օր՝ ինձ հետ կյանք կիսելու համար»,- մակագրել է Գոմեսը։

Գոմեսը դեկտեմբերին հաստատեց, որ Բլանկոյի հետ հանդիպում է 2023 թվականի ամառվանից։ Եվ նա մեկ տարի անց ապացուցում է, որ իրենց հարաբերություններն առաջ են ընթանում՝ իր 425 միլիոն հետեւորդների հետ կիսվելով 9 լուսանկարով:

Նրա սլայդշոուն սկսվում է իր եւ Բլանկոյի լուսանկարով, որում նրանք գրկախառնված են բազմոցին:

Մյուսում Գոմեսը լեզուն դուրս է հանում տեսախցիկի առաջ, մինչ Բլանկոն գրկած է նրան:

Մեկ այլ լուսանկարում Սելենան զբոսանավի տախտակամածի վրա արեւայրուք է ընդունում իր ընկերոջ կողքին։ Գոմեսն անհավանական տեսք ունի վառ դեղին լողազգեստով։

Նա ներառել է չորս սելֆի, որոնք արվել են, երբ զույգն անցած տարվա ընթացքում միասին ժամանակ էր անցկացնում:
Բոլոր լուսանկարներում Սելենան շատ երջանիկ տեսք ունի։


