Փարիզում մեկնարկել է ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Մարզիկների շքերթը տեղի կունենա Սեն գետի վրա։

Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա մարզադաշտից դուրս։

Միջոցառմանը մասնակցում է 10․5 հազար մարզիկ։

Հայաստանի հավաքականը ևս մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։