Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփին համեմատել է Հիտլերի հետ։
«Մենք մի տղա ունենք, որին գերմանացիներն անվանում էին ֆյուրեր: Նա ուներ ԶԼՄ-ներում ներկայանալու շնորհ, ինչը աներևակայելի բարոյազրկող ազդեցություն ուներ, այնպես որ ամբողջ երկիրը ոչ միայն հետևեց նրան, այլև բարոյազրկվեց սոսկ մեկ տաղանդով կամ շնորհով, որն անհրաժեշտ է բնակչության որոշակի հատվածին՝ միշտ կողքին լինել և ազդարարել․ ես կարող եմ դա անել: Թրամփն իր ապրելակերպով ընտրողների որոշակի հատվածին գրավելու առանձնահատուկ ունակություն ունի։ Ես գրեթե անբացատրելի եմ համարում այն, որ ֆինանսական աշխարհի ամենաբարձր մակարդակում գտնվող այս տղան ներկայանում է որպես աղքատների և իրավազրկվածների փրկիչ: Այն, որ բողոքական քրիստոնյաները [ԱՄՆ-ում] չեն վիրավորվում նման մարդու ապրելակերպից, այլ լիովին երջանիկ են նրան ընտրելով, բացարձակ առեղծվածային է»,- ասել է Գաուկը, հաղորդում է Bild-ը։