Կիրակի օրը Երկրի վրա գրանցվել է մարդկության պատմության ամենաշոգ օրը, գրում է Euronews-ը։
«Սա ևս մեկ ջերմային ռեկորդ է, որը սահմանվել է վերջին մի քանի տարվա ընթացքում»,- հայտնել է Copernicus կլիմայի եվրոպական ծառայությունը:
Ըստ Copernicus-ի նախնական տվյալների, կիրակի օրը գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 17,09°C՝ գերազանցելով անցյալ տարվա հուլիսի 6-ին գրանցված ռեկորդը 0,01°C-ով։ Ե՛վ կիրակի օրվա, և՛ անցյալ տարվա ռեկորդները գերազանցել են նախորդ՝ 16,8C ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին: