Armlur.am-ն այսօր հայտնել էր, որ իրավապահները «գետնին տապալելով» ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս իրավապահները բռնել են քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով:
Քիչ առաջ ոստիկանությունից պաշտոնապես հաստատեցին Armlur.am-ի տեղեկությունը՝ հայտնելով, որ հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար: