Ժանտախտի վիրուս պարունակող նամակ է ուղարկվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն։ Այն հասցեագրվել է գերատեսչության ղեկավար Ջերալդ Դարմանինին, հայտնում է Le Parisien-ը։
Կասկածելի նամակը հայտնաբերվել է շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, փոստային բաժանմունքի տեսակավորման կենտրոնում։ Դրանում հայտնաբերվել է կասկածելի սեւ փոշի, որից հետո սկսվել է փորձաքննություն։
Ստուգումն իրականացվել է ոստիկանության կողմից միջուկային, ճառագայթային, կենսաբանական, քիմիական և պայթուցիկ նյութերով։ Արագ թեստերը ցույց են տվել ժանտախտի մի փոքր դրական արդյունք:
Այնուհետեւ փոշին ուղարկվել է Պաստերի ինստիտուտ, որը պետք է լրացուցիչ թեստեր անցկացնի՝ արդյունքները հաստատելու կամ հերքելու համար: Նախնական արդյունքը սպասվում է երկուշաբթի օրվա վերջին։
Պարբերականը հավելել է, որ խնդրո առարկա նամակը վիրավորական է և հասցեագրված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին։