Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է համարել։ Դրա մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - նշել է Կլաարը:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը։ Կողմերը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կտան գործարկելու Ահուրիկ-Ակյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար դիվանագիտական/ծառայողական անձնագրեր ունեցողների համար դյուրացնել մուտքի թույլտվության ընթացակարգերը։