Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ընդունել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» առաջարկը եւ պատրաստ է այս ամռանը փոխել ակումբը, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Կատալոնական ակումբն ավարտել է բանակցությունները 26-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այժմ պետք է համաձայնության հասնեն ակումբները։ «ՌԲ Լայպցիգը» Դանի Օլմոյի տրանսֆերից ակնկալում է 60 միլիոն եվրո։

Դանի Օլմոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Աթլետիկո Մադրիդը»։

Transfermarkt-ը Դանի Օլմոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։