Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը։ Մասկը բազմիցս քննադատել է Մադուրոյին երկրում «խոշոր ընտրակեղծիքների» համար և նախագահին անվանել «բռնապետ»:

Մադուրոն և նրա հակառակորդներից յուրաքանչյուրը հայտարարել են կիրակի օրը կայացած համապետական ընտրություններում հաղթանակի մասին, իսկ պաշտոնական քվեարկության արդյունքների հրապարակումը հետաձգվել է մինչև այն պահը, երբ Մադուրան հաղթող է ճանաչվել ձայների 51%-ով, արդյունք, որը լայնորեն կասկածի տակ է դրվել: Մասկը ընտրությունների արդյունքները խարդախություն է որակել: Նա նաև վերահրապարակել է Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի թվիթը՝ սոցիալիստ Մադուրոյին կոչ անելով «ընդունել պարտությունը տարիներ շարունակ սոցիալիզմից, աղքատությունից, անկումից և մահից հետո»:

Մասկի հարձակումներից հետո Մադուրոն Վենեսուելայի ազգային հեռուստատեսության եթերում ասել է. «Ուզում ես կռվե՞լ, արի կռվենք։ Իլոն Մասկ, ես պատրաստ եմ։ Ես քեզնից չեմ վախենում, Իլոն Մասկ։ Արի կռվենք որտեղ ուզում ես»։


Մասկը թվիթերում գրել է «Ես ընդունում եմ», ապա հավելել. «Նա կվախենա»: «Եթե ես հաղթեմ, նա կհեռանա Վենեսուելայի դիկտատորի պաշտոնից», - գրել է Մասկը X-ում: «Եթե նա հաղթի, ես նրան անվճար տոմս կտամ դեպի Մարս»:

Մադուրոն դեռ չի արձագանքել, իսկ թե ինչպես և երբ կկայանա մենամարտը, մնում է անհայտ: