Ավստրալիայից և Չինաստանից գիտնականների խումբն առաջարկել է քաղաքներում ջերմաստիճանը նվազեցնելու նորարարական մեթոդ՝ դրանց շուրջ ստեղծելով «գյուղական գոտի»: Նրանց աշխատանքի արդյունքները ներկայացվել են Nature Cities (NatCities) գիտական ամսագրում։
Գիտնականները վերլուծել են արբանյակային տվյալները 2000-ից 2020 թվականներին չինական 30 քաղաքների շրջակա տարածքների վերաբերյալ, գրում է Planet Today-ը։ Այս տեղեկատվությունը նրանց թույլ է տվել գնահատել Երկրի մակերեսի միջին ջերմաստիճանը և դրա օգտագործման ձևերը տարբեր գոտիներում։
Գիտնականները բացատրել են սառեցման մեխանիզմը. քաղաքային տաքացած օդը, բարձրանալով, ցածր ճնշման գոտի է կազմում երկրի մակերեսին: Սա հանգեցնում է շրջակա գյուղական շրջաններից ավելի սառը օդի ներհոսքի:
Այս գործընթացի արդյունավետությունը կախված է քաղաքի չափերից և արվարձանների հողածածկույթի տեսակից: Օպտիմալ արդյունքների հասնելու համար «գյուղական գոտու» լայնությունը պետք է լինի քաղաքի տրամագծի առնվազն կեսը։ Եթե այս պայմանը կատարվի, ապա քաղաքում միջին ջերմաստիճանը կարող է նվազել 0,5°C-ով։
Ավստրալիայի Սուրեյի համալսարանի պրոֆեսոր Շիջիե Կաոն, հետազոտության առաջատար հեղինակը, ասում է, որ սառեցման ամենամեծ ազդեցությունը ձեռք է բերվել գյուղատնտեսական հողատարածքների համախմբման, քաղաքի շրջակայքում գտնվող անտառների տարածքի մեծացման և մի քանի խոշոր ջրամբարների փոխարեն բազմաթիվ փոքր ջրամբարների առկայության շնորհիվ:
NEWS.am-ը Telegram-ում