ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ-ն նամակ է ստացել նախագահականից, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում: