«Վնուկովո» օդանավակայանում փոխանակման արդյունքում ազատ արձակված ռուսներին դիմավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Արևմտյան երկրներում բանտարկված ռուսները օդանավակայան են ժամանել «Ռոսիա» հատուկ ջոկատի ինքնաթիռով, հայտնում է «Известия»-ն։
Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է ազատագրված ռուսներին հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երդմանը հավատարիմ մնալու համար։
«Հիմա ես ուզում եմ դիմել ձեզնից նրանց, ովքեր անմիջական առնչություն ունեն զինվորական ծառայության հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երդման, ձեր պարտքի և հայրենիքի հանդեպ ձեր հավատարմության համար»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ երկիրը ոչ մի րոպե չի մոռացել նրանց մասին։ Նա նաեւ հայտարարել է, որ հանդիպելու է նրանց հետ՝ խոսելու իրենց ապագայի մասին։ Բացի այդ, փոխանակումից հետո վերադարձած ռուսներին, որոնք առնչություն ունեն զինվորական ծառայության հետ, կպարգևատրվեն պետական պարգևներով։
«Բոլորդ առաջադրվելու եք պետական մրցանակների։ Մենք նորից կտեսնենք ձեզ և կխոսենք ձեր ապագայի մասին: Այժմ ուզում եմ շնորհավորել ձեզ հայրենիք վերադառնալու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։