ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանից: Այս մասին գրում է New York Times-ը:

Հիշեցնենք, որ լարվածության սրմանը նպաստեց նաև Իրանի նորընտիր նախագահի երդմանակալությունից հետո Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը:

Այդ դեպքի համար Իրանը մեղադրում է Իսրայելին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներկայացրել էր Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանից, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր սպառնալիքներից։