Հոլիվուդյան աղմկալի բաժանումների շարքը շարունակում է Ռիչարդ Գիրը: 64 ամյա դերասանը բաժանվում է 11 տարի ամուսնությունից հետո: Դերասանը և նրա կինը, ով երբեմն խաղացել է Ջեյմս Բոնդի աղջիկներից մեկը ամուսնացել է 2002 թվականին: Մինչև ամուսնությունը զույգը հանդիպել է յոթ տարի: Ամուսնական զույգը ունի մեկ որդի Հոմեր անունով:
Այս մասին լուրը New York Post-ին հաղորդել է աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները: Նրանք էլ պատմել են, որ ամուսինները արդեն երկար ժամանակ չեն պարում միասին: Դերասանը վաղուց դուրս չի եկել հասարակություն իր կնոջ ուղեկցությամբ: Նրանց միասին վերջին լուսանկարը արվել է մեկ տարի առաջ: Ինչպես հաղորդում են ամերիկյան պարբերականները Գիրը, ով բուդդիզմի վաղեմի հետևորդներից է, բաժանվել է կնոջից կրոնի պատճառով: Նրանց տվյալներով դերասանը հոգնել է բարձրաշխարհիկ կյանքից, որը դուր է գալիս իր կնոջը և նախընտրում է հանգիստ և խաղաղություն:
«Բերտֆորդում նրանք ունեն տուն, Ռիչարդը սիրում է այն հանգստության համար, քանի որ նախընտրում է մեկուսանալ: Քերին դրան հակառակ սիրում է հասարակական կյանքը և սիրում է գտնվել ուշադրության կենտրոնում»,- հաղորդել է աղբյուրներից մեկը:
Զույգը բաժանվելու մասին որոշումը ընդունել է դեռևս ամռանը, հուլիսին Գիրը և Լոուելին վաճառքի են հանել իրենց առանձնատունը՝ Նյու Յորք նահանգում 65 մլն դոլարով: