Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։ Լրատվամիջոցը փոխանցել է, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։

Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։