Օրեր առաջ Արեգակի վրա գրանցված պոռթկումների հետևանքով կիրակի Երկրին բախված մագնիսական փոթորիկն ուժեղացել է՝ հասնելով մինչև G3 մակարդակի, որը համարվում է բարձր, այս մասին են վկայում ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները։
Ընդորում, շարունակվում են արևային բռնկումները, որոնց ինտենսիվությունը մոտենում է առավելագույն հնարավոր X դասին։ Գեոմագնիսական ակտիվության K ինդեքսը հասել է 6,67-ի, նշում է aif.ru կայքը։
Ինչպես նշում է kp.ru կայքը, Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանի հատուկ սանդղակը ներառում է հինգ հաջորդական ցուցիչներ, որտեղ G1-ը վերագրվում է թույլ մագնիսական փոթորկին, իսկ G5 մակարդակում խոսքը չափազանց ուժեղ մագնիսական փոթորիկի մասին է։
Փորձագետների նախնական կանխատեսմամբ՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ևս սպասվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ։
Օգոստոսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում ուժեղ մագնիսական փոթորկի պատճառով մարդիկ ականատեսն են եղել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին։
Օգոստոսի 4-ին «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել էր, որ կիրակի Երկրին հարվածել է մագնիսական փոթորիկ, թե այդ ժամանակ փոթորիկը դեռ թույլ էր։
Եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տրվում մագնիսական փոթորիկների ժամանակ չաշխատել, մնալ տանը և զբաղվել տնային թեթև գործերով, ժամանակին պառկել քնելու և թեթև ուտելիքներ ուտել։