«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։