«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավականին զայրացած կերպով հերքում էր իր հրաժարականի հավանականությունը` այն հավասարեցնելով ինչ-որ կատակլիզմի հետ։

Սակայն, Ավանեսյանը համեստորեն լռում էր մեկ այլ դեպքի` Հաշվեքննիչ պալատի կողմից օրերս արված բացահայտումների մասին, առ այն, որ նախ` 2023 թվականին հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել (տե՛ս քաղվածքներ 1, 2, 3)։

Ավելին` պետպատվերի շրջանակներում առկա է լրջագույն խախտում, այն է` պրոֆիլային, մշտական գործող գնագոյացման հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում չի գործել` չգումարելով ոչ մի նիստ։

Կարծում ենք` լրագրողները իրավունք ունեն գոնե չբացառելու ոլորտը ըստ էության ձախողած նախարարի հավանական հրաժարականը, եթե չասենք, որ ՔՊ-ում քննարկել են նրա իրական հեռացման և հավանական փոխարինողի հարցը»: