Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Արթուր Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին։

 

Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ 7:0 հաշվով առաջ անցավ հաշվի մեջ:

Կորեացի մրցակցի մարզիչները չելենջ գցեցին, բայց մրցավարները չբավարարեցին եւ մեկ միավոր ավելացրին Արթուր Ալեքսանյանի հաշվին եւս մեկ միավոր էլ չելենջը հաղթելու համար: Հաշիվը դարձավ 9:0 Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակով:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի եռակի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովը:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա Մալխաս Ամոյանը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. Բաքվում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ։