Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիան Ջեննա Ուիլսոնը, հորը «սերիական ցանկասեր» է անվանել։
«Դու ընտանիքի մարդ չես, դու սերիական ցանկասեր ես, ով չի դադարի ստել սեփական երեխաների մասին»,-20-ամյա աղջիկը գրել է Threads-ում:
53-ամյա Մասկը 12 երեխա ունի երեք տարբեր կանանցից։ Նրան կասկածում էին նաեւ Էմբեր Հերդի եւ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի նախկին կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ հարաբերությունների մեջ, ինչը նա հերքում է:
«Դու քրիստոնյա չես, որքան գիտեմ, երբեք եկեղեցի չես գնացել։ Դու ինչ-որ «հավասարության/առաջընթացի բաստիոն» չես, շարունակել է Վիվիանը` ակնարկելով, որ Մասկը ռասիստ է: «Դու արաբերենը «թշնամու լեզու» էիր անվանում, երբ ես 6 տարեկան էի, մի քանի անգամ դատվել ես խտրականության համար»։
Վիվիանը քննադատել է SpaceX-ի հիմնադրին՝ ասելով, որ նա «չի փրկում մոլորակը», քանի որ «թքած ունի կլիմայական փոփոխության վրա»։
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ իրեն «խաբել են»՝ ստիպելով համաձայնվել, որ իր երեխան ընդունի սեռական հասունացման արգելափակումներ՝ հավելելով, որ կարծում է, որ «արթնացած մտքի վիրուսը» պատկերավոր կերպով սպանել է իր որդուն:
Վիվիան Մասկը որպես տրանսգենդեր հայտնվել է 2022 թվականի հունիսին։ Մոտավորապես նույն ժամանակ 18-ամյա մի աղջիկ դիմում ներկայացրեց իր անունը Քսավյեից Վիվիան փոխելու եւ մոր ազգանունը վերցնելու համար։ «Ես այլեւս չեմ ուզում որեւէ կերպ կամ ձեւով կապված լինել իմ կենսաբանական հոր հետ»,-այն ժամանակ ասել էր Վիվիանը: