Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին վիրավորվել է Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ։ Նա հիվանդանոցում է, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է հեռուստաալիքը։


«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին վիրավորվել է Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Նա այժմ մարզային հիվանդանոցում է»,- ասված է ՀՌՊՀ հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոդդուբնին զոհվել է Կուրսկում: