Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Ռուսաստանի Կուրսկի մարզում։

«Ես ուկրաինացիներին այսպես թե այնպես թույլ կտամ խոսելու իրենց գործողությունների մասին։ Դա ավելի տեղին կլինի: Ուստի խորհուրդ կտամ կապ հաստատել Ուկրաինայի զինված ուժերի հետ՝ խոսելու համար՝ ինչ են իրենք անում։ Մենք, իհարկե, հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար։


Եվ ես պարզապես կցանկանայի հավելել, որ Ռուսաստանի ներսում հարվածներ կամ հարձակումներ թույլ տալու կամ խրախուսելու հետառնչությամբ մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, իհարկե, այն բանից դուրս, ինչ մենք նախկինում թույլ ենք տվել նրանց անել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքով, ըստ այդմ՝ սահմանից այն կողմ թիրախավորել անմիջական սպառնալիքները: Վերջինը, որ կցանկանայի ավելացնել, այն է, որ մենք, ինչպես և դուք ակնկալում էիք, ձեռք ենք մեկնում մեր ուկրաինացի գործընկերներին՝ մի փոքր ավելի լավ ըմբռնման հասնելու համար», - շեշտել է Քիրբին: