Սաուդյան Արաբիան ներկայացրել է 2034թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցելիք ստադիոնների նախագծերը։

Նախատեսվում է ստադիոնների մեկը կառուցել The Line ֆուտուրիստական քաղաք-երկնաքերի տանիքին։ NEOM Stadium-ը հնարավորություն կունենա ընդունել 46 հազար հանդիսական, հաղորդում է saudi2034bid.com-ը։

Շինարարությունը կսկսվի 2027-ին եւ կավարտվի 2032-ին։ Ծախսը մի քանի միլիարդ դոլար է։

Սաուդյան Արաբիան ստացել է 2034թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք։

May be an image of 3 people, people playing football and crowd