Սելենա Գոմեսը Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին խոսակցություններ է առաջացրել՝ հրապարակելով սելֆի, որում նա թաքցրել է իր մատնեմատը։

IMG_7935.jpeg (126 KB)

Խոսակցություններն այն մասին, որ զույգը, որը սկսել է հանդիպել 2023 թվականի կեսերից, պատրաստվում է ամուսնանալ, սկսվել են այն բանից հետո, երբ նա կիսվել է հայելային սելֆիով, որում ձախ ձեռքը «ռազմավարականորեն» ծածկել է վարդագույն սրտի էմոջիով:


«Գիշերային զբոսանք», - մակագրել է նա լուսանկարը, որի ետին պլանում երեւում է նրա 36-ամյա բոյֆրենդը:

Էմոջիներն անմիջապես գրավել են երկրպագուների ուշադրությունը, որոնք շտապել են ենթադրել, որ Սելենային սիրելին առաջարկություն է արել։