Երգչուհի D'Litte-ը յութուբյան իր էջում ներկայացրել է իր եւ Միշոյի «Թթվածին» զուգերգը, որն արդեն հասանաելի է տեսահոլովակով։
Երգի երաժշտության հեղինակը երգչուհին է, որը խոսքերը համահեղինակել է ռեփերի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորը MUKITO-ն է։
Հոլովակում արտիստները ժայռերի ֆոնին են։ D'Litte-ը հանդես է գալիս մի քանի ոճային կերպարներում։ Կոստյումների դիզայները Իզա Մուշեղյանն է։ Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է երեկ՝ օգոստոսի 8-ին։ Այս պահի դրությամբ այն ունի 46 հազար եւ ավելի դիտում։