Դեւիդ Բեքհեմը չափից դուրս շատ է անհանգստանում իր 13-ամյա դստերը՝ Հարփերի համար, եւ դա երբեմն բացասաբար է անդրադառնում կնոջ՝ Վիկտորիայի հետ նրա հարաբերությունների վրա, գրում է Now to Love պորտալը։


Վերջերս, Հարփերի ծննդյան 13-ամյակի կապակցությամբ, Դեւիդը լիարժեք ընտանեկան արձակուրդ էր կազմակերպել Սարդինիայում եւ մասնավոր երեկույթ՝ իրենց զբոսանավում: Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Հարփերը ցույց տվեց, որ մեծացել է, երբ նրան նկատեցին լոնդոնյան փառատոնի ժամանակ՝ առանց ծնողների ուղեկցությամբ:

Ինսայդերի խոսքով՝ Դեւիդը չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Հարփերն այլեւս փոքրիկ աղջնակ չէ։

«Վիկտորիան փորձում է համբերատար լինել, բայց նրան դստեր կյանքի հաջորդ փուլն ընդունելը հեշտ չէ: Սա պատ է առաջացնում նրա եւ կնոջ միջեւ, եւ Հարփերի անկախությունը դարձել է նրանց միջեւ ամենամեծ տարրաձայնություններից մեկը»:

Լարվածությունը, ըստ երեւույթին, հասել է գագաթնակետին, երբ դուստրը խնդրել է ծնողներին ընկերների հետ գնալ BST Hyde Park. մի խնդրանք, որը ցնցել է նրա՝ առանց այդ էլ անհանգստացած հորը: «Դա եւս մեկ նշան էր, որ նա այլեւս հայրիկի փոքրիկ աղջիկը չէ, ինչը կոտրում է Դեւիդի սիրտը»,-ասում է աղբյուրը:

Անցյալ տարի 49-ամյա Դեւիդն իր հուզմունքն էր արտահայտել դստեր «մեծանալու» կապակցությամբ՝ կատակով հորդորելով իր որդիներին պատրաստ լինել պաշտպանելու նրան ցանկացած անցանկալի ուշադրությունից: Սակայն աղբյուրը նշում է, որ Հարփերի՝ ինչ-որ մեկի հետ հանդիպելու միտքը սարսափեցնում է Դեւիդին:

Դեւիդի համար ավելի բարդ է այն, որ Վիկտորիան Հարփերի մեծանալու լավատեսական կողմն է տեսնում: «Նա ոգեւորված է տեսնելով, որ Հարփերը անցնում է նոր իրադարձությունների միջով եւ պաշտպանում է իր սերը նորաձեւության հանդեպ: «Վիկտորիան արդեն նրա ոչ պաշտոնական ոճաբանն է, ինչը Դեւիդի համար ցավոտ խնդիր է դարձել. նա կարծում է, որ կինը խրախուսում է Հարփերին իր տարիքից հասուն հագնվել»: