ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը դեռևս չի ներկայացրել նրան «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկը:
Նշենք, որ վերջինս երեկ կայացած ասուլիսի ժամանակ առաջարկել էր 3+2 ֆորմատով հանդիպում կազմակերպել ՀՀ և ԼՂՀ բոլոր նախագահների հետ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Վիկտոր Սողոմոնյանը:
«Ես չեմ քննարկել այս առաջարկը Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև, եթե ես ճիշտ եմ հասկացել Գառնիկ Իսագուլյանը դա պետք է առաջարկի ձևով ձևակերպի և ներկայացնի: Երբ որ կներկայացնի կամ երբ առիթ կունենամ նախագահի մոտ խոսել դրա մասին, կասեմ իհարկե», - նշեց նա, հավելելով, որ առիթ չի ունեցել իր հետ խոսելու:
Նշենք նաև, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է, որ իր կարծիքով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն չի մասնակցի այդ հանդիպմանը: