ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը բաց է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերի համար սեպտեմբերի 10-ին նախատեսվածից հետո: Այս մասին նա հայտարարել է Դեթրոյթի օդանավակայանում (Միչիգան) լրագրողների հետ զրույցում։
«Ես հաճույքով կքննարկեմ սեպտեմբերի 10-ից հետո լրացուցիչ բանավեճերը, դա միանշանակ է», - հինգշաբթի օրը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հարիսն ավելի վաղ համաձայնել էր մասնակցել Թրամփի հետ սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաբանավեճին։
Նախագահի դեմոկրատ թեկնածուն հավելել է, որ մտադիր է շուտով հարցազրույց տալ։ «Ես խոսել եմ իմ թիմի հետԼ Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք հարցազրույցի շուրջ մինչև ամսվա վերջ»,- լրագրողներին ասել է նա։
Թրամփը ավելի վաղ ասել էր, որ պայմանավորվել է ամերիկյան հեռուստաընկերությունների հետ սեպտեմբերին նախագահական հեռուստաբանավեճերի երեք փուլ անցկացնելու մասին։ Ինչպես պարզաբանել են հանրապետականների նախընտրական շտաբից, Fox News-ը ցանկանում է Թրամփ-Հարիս բանավեճը կազմակերպել սեպտեմբերի 4-ին, ABC-ն՝ սեպտեմբերի 10-ին, NBC-ը՝ սեպտեմբերի 25-ին։