Սեպտեմբերի 26-ին «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը հանդիպել են Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներ Ասլան Գրիգորյանի, Վովա Առաքելյանի, Սուրեն Սարգսյանի, Լեռնիկ Մաղաքյանի և Խաչիկ Ավետիսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ազգային կոնգրեսի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազատության հրապարակում ընթացող ակցիան, ազատամարտիկներին հուզող խնդիրները, Հայաստանի ծանր ներքաղաքական իրավիճակը և դրանց հաղթահարման ուղիները: