Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն հանձնեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։

Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարության ընթացքում։

«Ստադ դե Ֆրանս» ստադիոնի տանիքից ցատկեց հոլիվուդյան կինոդերասան Թոմ Քրուզը, որը Լոս Անջելեսի քաղաքապետից վերցրեց դրոշը եւ նախապես նկարահանած տեսահոլովակի միջոցով այն հասցրեց ԱՄՆ-ի արեւմտյան ափ։

2028-ին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։