Իսրայելի հետախուզությունը նոր տվյալներ է ստացել այն մասին, որ Իրանը պատրաստվում է գրոհել Իսրայելը մի քանի օրվա ընթացքում, տեղեկացրել է Axios-ը։

Իսրայելական հետախուզության թարմացված գնահատականով՝ Իրանը որոշել է գրոհել Իսրայելը որպես վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։