Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» մեկնել է Հունգարիա «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպմանը մասնակցելու համար։
Խաղը կկայանա օգոստոսի 15-ին։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին մրցավեճում տանը պարտվել էր 0-1 հաշվով:

«Արարատ-Արմենիան» հունգարական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի իտալական «Ֆիորենտինայի» հետ, որը նախորդ երկու մրցաշրջաններում խաղացել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում։