Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող «Ռիո» առեւտրի կենտրոնում այրվում են 1-4-րդ հարկերը, հրդեհին տրվել է բարդության բարձր աստիճան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին։
«Մեծ Չերյոմուշկայի փողոց թիվ 1-ում այրվում է «Ռիո» ԱԿ-ն։ Այրվում են 1-4-րդ հարկերը։ Հրդեհին տրվել է բարդության հինգ աստիճաններից երկրորդի կարգավիճակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հրդեհի մարմանը նախատեսված է ավիացիա կիրառել։
Օպերատիվ ծառայությունների խոսքով՝ հրշեջները չեզոքացրել են բաց հրկիզումը առեւտրի կենտրոնում։