Այսօր կեսգիշերին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գառնու Ձորում: YerevanNews.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` հրազենային կրակոցով սպանվել է պահակակետի աշխատակիցը: Սպանվածը ոմն Մխիթար անունով, 50 տարեկանին մոտ մարդ է եղել` Գառնի գյուղի բնակիչ: Այս պահին դեռևս անհայտ են միջադեպի մանրամասները: Դեպքի վայրում են Ոստիկանության աշխատակիցները:
Գյուղի բնակիչների տեղեկացմամբ` տարածքը տեսահսկող սարքավորումները ոչ մի բան չեն արձանագրել:
YerevanNews.am-ը մանրամասներ կճշտի ոստիկանությունից: