Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տիտղոսը վիճարկեց Եվրոպայի լիգայի գավաթակիր, իտալական «Ատալանտայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ)։

68-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որն առաջին գոլը խփեց Արքայական ակումբում (տեսանյութ)։

«Ռեալը» 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ Նախորդ անգամ նվաճել էր 2022-ին։

Եվրոպայի սուպերգավաթ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 2:0

Ֆեդերիկո Վալվերդե, 59, Կիլիան Մբապե, 68