ՌԴ Բելգորոդի մարզում մտցվել է դաշնային մակարդակի արտակարգ դրություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
«Առաջարկում եմ արտակարգ դրությունը Բելգորոդի մարզի տարածքում վերածել դաշնային մակարդակի արտակարգ դրության եւ սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։
Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել արտակարգ դրությունների նախազգուշացման եւ վերացման կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է մարզում ստեղծված իրավիճակը։
Ինչպես տեղեկացրել է Կուրենկովը, իրադրությունը մարզում մնում է բարդ եւ լարված։ Ուկրաինայի ԶՈւ գրոհների հետեւանքով վնասվել են բնակելի տներ եւ ենթակառուցվածքի օբյեկտներ, կան զոհեր եւ տուժածներ։
«Մարզում կազմակերպվել է տուժածներին համակողմանի օգնության ցուցաբերման աշխատանք, սակայն տեղի ունեցողի ծավալները թույլ չեն տալիս մարզին ինքնուրույն վերացնել հետեւանքները»,- նշել է նախարարը»
Մարզի իրավիճակի մասին նիստում զեկուցել են նաեւ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը եւ ՌԴ շինարարության նախարարության արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Գալյամինը։
Դաշնային մակարդակի արտակարգ դրություն մտցնելը թույլ է տալիս պարզեցված կարգով որոշումներ կայացնել դաշնային բյուջեից նյութական օգնության հատկացման մասին՝ ֆինանսավորելու համար մարդկանց տեղահանմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ արագացված կերպով ընդունել միջոցներ՝ ուղղված քաղաքացիների լրացուցիչ պաշտպանությանը։