ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Սառը պատերազմի տարիներին հետևել է բազմաթիվ քաղաքական գործիչների և հասարակական գործիչների, որոնք քննադատել են ռազմական միջամտությունը Վիետնամում: Այդ մարդկանց թվում նշվում է Մարտին Լյութեր Քինգը և Մուհամմեդ Ալին:
Գաղտնի փաստաթղթերը, որտեղ նկարագրվում է, որ ազգային անվտանգության ծառայությունները մտել են հայտնի մարդկանց անձնական կյանքի մեջ, հրապարակել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանը: Նյութերի գաղտնազերծման որոշումը ընդունել է միջտեսչական հանձնաժողովը, որը քննում է տեղեկատվության գաղտնի կարգավիճակի հարցերը:
Բացահայտված տվյալների համաձայն հատուկ ծառայությունները հետևել են ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին և անվանի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին: Բացի դա անվտանգության ծառայությունները մտել են նաև New York Times և Washington Post լրագրողների, ինչպես նաև երկու սենատորի անձնական կյանքի մեջ, որոնք ամերիկյան իշխանությունների վարկածով բացասական են արձագանքել ԱՄՆ ռազմական միջամտությանը Վիետնամում:
Որոշ տվյալներով ցուցակը գոյություն է ունեցել 1967-1973 թվականներին: Այդ շրջանում Ազագային անվտանգության ծառայությունը հետևել է ԱՄՆ 1650 քաղաքացու գործողություններին, որոնք մասնակցել են հակառազմական շարժմանը:
1969 թվականին, երբ գործողությունները հասել են իրենց գագաթնակետին, հատուկ ծառայության աշխատակիցները հետևել է ամսական շուրջ 150.000 զանգ, հեռագիր և հաղորդակցության այլ միջոցներ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հետապնդման ծրագիրը գործել է 1960-1970-ականներին Լինդոն Ջոնսոնի և Ռիչարդ Ջեքսոնի նախագահների ժամանակ: Գլխավոր նպատակը այդ ծրագրի եղել է Վիետնամում պատերազմի ընդդիմադիրների մասին տեղեկատվության կուտակումը և նրանց կապերը արտասահմանում: Իշխանությունները կասկածում էին, որ ԱՄՆ հակառազմական տրամադրությունները տարածում էին Խորհրդային Միությունը և նրա կողմնակիցները: