Օգոստոսի 16-ին պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ այցելել ենք սահմանագոտի` տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ներկայացվել են կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև նախարարը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։