Լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժումը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է իր ստորգետնյա ռազմական օբյեկտներից մեկը՝ «Emad 4»-ը, որտեղից կարելի է հրթիռներ արձակել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Օբյեկտը պարունակում է հեռահար հրթիռներ և ծանր հրթիռներ, որոնք հեշտությամբ շարժվում են թունելներով իրենց մեքենաների վրա: Թունելները լիովին հագեցած են տեխնոլոգիաներով և նյութատեխնիկական առումով»,- նշվում է տեսանյութում։

Ցուցադրվում են նաև լայն թունելների ցանցի կադրեր, որոնք միացնում են ստորգետնյա մեծ օբյեկտի տարբեր մասերը: Դրանք թույլ են տալիս տարբեր տրանսպորտային միջոցներին, այդ թվում՝ մոտոցիկլետներին և բեռնատարներին, ազատ տեղաշարժվել: Օբյեկտը համալրված է համակարգիչներով և լուսավորությամբ, իսկ հրթիռային կայանները գտնվում են քողարկված ստորգետնյա հատվածներում։

Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ը հայտարարել էր Իսրայելի հյուսիսում գտնվող սահմանային գոտում 7 դիրքերի և Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի կենտրոնացման մի քանի վայրերի խոցման մասին: Ի պատասխան՝ իսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այթրուն գյուղի բնակելի շենքին, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։