Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գրոհների հետեւանքով զոհվել է 17 մարդ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են բժշկական ծառայություններում։
«Վերջին տվյալներով՝ հաստատվել է 17 մարդու զոհվելու փաստն Ուկրաինայի ԶՈւ գրոհների հետեւանքով։ Ավելի քան 140 տուժածներից 75-ը հոսպիտալացվել է, այդ թվում 4 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Օգոստոսի 12-ին նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսակապով խորհրդակցության ժամանակ զեկուցել է այն մասին, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գրոհի հետեւանքով 12 մարդ զոհվել է, 121 հոգի՝ վիրավորվել, այդ թվում 10 երեխա։