Ուկրաինական զորքերը լրացուցիչ հաջողությունների են հասել Կուրսկի մարզում, նշել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) հերթական հաշվետվությունում։

Հաշվետվության համաձայն՝ ուկրաինական զորքերը շարունակել են հարձակումը Կուրսկի մարզում։

«Օգոստոսի 20-ին հրապարակված գեոլոկացիոն կադրերում երեւում է, թե ինչպես են ուկրաինական անօդաչուները հարվածներ հասցնում ռուսական տեխնիկային, որը պոնտոններ է տանում դեպի Սեյմ գետի դիրքեր, Գլուշկովոյից 3 կիլոմետր հյուսիս»,- նշվել է ինստիտուտի հաշվետվությունում։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ օգոստոսի 19-ի դրությամբ ուկրաինական զորքերը քանդել են մեկ պոնտոնային կամուրջ Սեյմի վրա։

«Որոշ ռուսական բլոգերներ պնդել են, որ ուկրաինական զորքերը զավթել են Վիշնյովկան, ՌԴ ՊՆ օգոստոսի 19-ի հաղորդման համաձայն։ Օգոստոսի 19-ին հրապարակված գեոլոկացիոն կադրերը ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը շարժվել են դեպի արեւմուտք Կորենեւոյում, ինչպես նաեւ Կորենեւոյի հյուսիսարեւելյան դաշտերում»,- գրել է ISW-ն։


Օգոստոսի 20-ին հրապարակված գեոլոկացիոն կադրերում երեւում է, որ ուկրաինական զորքերը առաջ են շարժվել նաեւ անտառածածկ շրջաններում, Ռուսկոյե Պորեչնոյեում։

«Օգոստոսի 20-ին հրապարակված գեոլոկացիոն կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները հրում զավթված ռուսական Т-90М տանկը Սնագոստ Լյուբիմովկայում, մատնանշում է այն, որ ուկրաինական զորքերը առաջ են շարժվել Կուրսկի մարզում»,- գրել է ISW-ն։