Ռոստովի մարզի Պրոլետարսկի նավթաբազայում չորրորդ օրն է՝ շարունակվում է հրդեհը, հրշիջմանը մասնակցում է 500 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է շրջանային վարչության ներկայացուցիչը։
«Հրդեհը շարունակում են մարել։ Գործադրված է 500 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կիրակի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը տեղեկացրել էր, որ Ռոստովի մարզի հարավ-արեւելքում կասեցվել է անօդաչուի գրոհը, որի բեկորներն ընկել են Պրոլետարսկի դիզվառելիքի բազայի տարածք։ Քաղաքում մտցվել է արտակարգ դրություն։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի հրդեհի մակերեսը կազմում էր 10 հազար քառակուսի մետր, այրվում էր դիզվառելիքի 74 տարողություններից 20-ը։ Տուժել է 41 հրշեջ, նրանցից 13-ը, ըստ Գոլուբեւի տեղեկացման, երեքշաբթի երեկոյան դեռ հիվանդանոցում էր։